26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-օպերատիվ գլխավոր վարչության պետ

Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.   Էդվարդ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 982-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4394 է:   Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի […]

Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով […]

Կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ […]

Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանին նվազագույնը մեր տարածքում պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակը նրանց օգտին է աշխատում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Վերջին օրերին ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ «հիշեցնում» է, որ «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։ Եթե Ադրբեջանը կարողանում է […]

«Խոսքս ուղղում եմ Ազգային ողղվածություն ունեցող քաղաքական ուժերին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետևելով քաղաքական անցուդարձին և տեսնելով ժողովրդի անտարբերությունը հասկանում եմ, որ մեր Ազգային դիմադրողականությունը գնալով և վերջնականապես ընկնում է, իսկ հուսահատությունը խորանում:   Ցավալին այն է, որ ժողովուրդը գտնվում է խորը թմբիրի մեջ, իր առօրյա կենցաղային խնդիրներով զբաղվում, կամ անհոգ զբոսնում, սրճարաններում ու ռեստորաններում վայելում կյանքը, իսկ այդ ժամանակ […]

Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության մեկ ճանապարհ է լինելու․ «Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն […]

Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը հանձնելուն․ Yerkir.am

Իշխանութունը վաճառում է ունեցածը․ այսինքն պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և միգուցե՝ արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն, գրում է Yerkir.am-ը: Կայքը, մասնավորապես, գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին պատկանող նորաբաց «Free News» կայքը, ինչպես հայտնի է, այս տարի հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում շահել էր Երևան քաղաքում հեռարձակվելու իրավունք։ Հենց սկզբից էր պարզ, որ այն ստանալու համար […]

«Պատիվ ունեմ» դաշինքը Արմավիրի մարզում

Հողը պիտի անմշակ չմնա, գյուղացին էլ պետք է լինի պետության ուշադրության առանցքում. հենց այս համոզմունքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն այցելեցին Արմավիրի մարզ, շրջեցին ջերմոցային տնտեսություններում, զրուցեցին հողի մշակների հետ ու գրի առան նրանց խնդիրները։   2018-ից հետո գյուղացին Արմավիրում դիզվառելիք ու պարարտանյութ սուբսիդավորմամբ չի ստացել՝ նշեց արմավիրցիների մեկը՝ ցավով արձանագրելով, որ այսօր գյուղացին, թվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի