26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Սենսացիոն լուրերով փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈւ-ի ներկայությունը մոռացնել տալ․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։ Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, […]

Նոր Հայաստանի սոցիոլոգիան. Վահե Հովհաննիսյան

Երեկ  Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։ Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց […]

Ազգային ժողովը լոկ պարգևավճարի աղբյուր դիտարկողները ստացել են հայակործան հաջորդ հրահանգը․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ազգային ժողովը լոկ պարգևավճարի աղբյուր դիտարկողները ստացել են հայակործան հաջորդ հրահանգը։ Պետք է հասարակության ականջների համար լսելի դարձնել ադրբեջանական տարածքներ ձևակերպումը։ Պետք է շարունակաբար պնդել, որ Հայաստան պետությունում կան ադրբեջանական տարածքներ։   Պետք է հասարակությանը հաշտեցնել, որ հայկական ուժերն ապօրինի վերահսկում են ադրբեջանական հողերը։ Այս եղկելի մտքերը […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 157, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 139-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4400 է:   Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի […]

Որոշ պաշտոնյաներ ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր, անպատասխանատու հայտարարություններ. Արման Թաթոյան

Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում […]

Ներքին անվտանգության տեսան­կյունից ևս ունենք խնդիրներ․ Արտակ Զաքարյան․«Իրավունք»

«ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախա­րար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհ­րաժեշտ է զինված ուժերի վերակազմավո­րում, այլընտրանքային ծառայության տե­սակների ներգրավում: – Ներքին անվտանգության տեսան­կյունից ևս ունենք խնդիրներ՝ սկսած արժեքային դաշտից, քարոզչական, տեղե­կատվական, կիբերանվտանգության ապահովումից մինչև պաշտպանության, կանխարգելման մեխանիզմներին և մի­ջոցներին պետության ու նրա զինված ու­ժերին պատրաստելը: Շատ անհրաժեշ­տություն է առաջացել արդեն ԱԱԾ սահմանապահ ծառայության և սահմանա­պահ […]

Ինչ կասի Ալիևը, եթե ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվի. Սուրեն Սարգսյանի մեկնաբանությունը

Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել. «Ժողովրդավար ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա և այլք. հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկցիայի այս ձևի հետ: Հենա ժողովրդավարական […]

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է․ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մարզում առկա իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է: Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի