Սիսիանի հատվածում միջադեպեր չեն գրանցվել․ ՊՆ

Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։