Քանի դեռ կապիտուլյանտն իշխանության է , մենք շարունակելու ենք գերիներ ու առեւանգվածներ ունենալ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ կապիտուլյանտն իշխանության է , մենք շարունակելու ենք գերիներ ու առեւանգվածներ ունենալ։ Ռազմական դրության հայտարարումն ու ընտրությունների չեղարկումն այս պարագայում լավագույն լուծումները չեն։ Իսկ հանգուցալուծումը մեկն է՝ կապիտուլյանտի հեռացում։ Հասկացեք վերջապես։ #Պատիվ_ունեմ»: