23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իլհամը շատ է շտապում. թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են «երկաթը տաք-տաք ծեծիր, քանի դեռ Փաշինյանն է» սկզբունքով». Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել ՀՀ-ում և երկրի սահմաններին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

«Շատերն ինձ հարցնում են ՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Ինչո՞ւ է այսպիսի խառնաշփոթ:

 

Նախ, քաղաքական դաշտում երեք խաղացողներ են: Գլխավորը Ռուսաստանն է: Երկրորդ խաղացողը Թուրքիա-Ադրբեջանն է: Երրորդը` Հայաստանը:

Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են երկաթը տաք-տաք ծեծիր, քանի դեռ Փաշինյանն է սկզբունքով: Նախագահ Ալիևը շատ լավ հիշում է Էլչիբեյի ժամանակը: Եվ նա հասկանում է, որ Քոչարյանը շատ արագ կարգի կբերի Հայաստանը, կառավարությունն ու բանակը: Ճիշտ այնպես, ինչպես Իլհամի հայրը կարգուկանոն հաստատեց իշխանության վերադառնալուց հետո:

Ալիևը հասկանում է Քոչարյանի ուժը: Դա նրա գլխում է դեռ երիտասարդ տարիքից:

Ռուսաստանը, ինչպես միշտ, կձգի մինչև վերջին պահը` հատկապես որ Կրեմլի շրջապատում շատ ադրբեջանամետ բավականաչափ ուժեր կան, որոնց ընդհանրապես պետք չէ Քոչարյանի գալը: Կրեմլում Քոչարյանն ունի մեկ ընկեր և դաշնակից, որը հենց ինքը Կրեմլն է՝ Պուտինը: Ալիևը հասկանում է, որ Պուտինը, իր սկզբունքների համաձայն, երբեք չի հանձնում իր ընկերներին, ուստի Իլհամը շատ է շտապում:

 

Ի՞նչ է լինելու հետո: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ու նրա ժողովրդի վրա, նա վախենում է այն բացահայտումներից, որոնք հաջորդելու են անմիջապես իր իշխանության կորստից հետո: Հետևաբար, Նիկոլը կգնա ամեն ինչի, տարածքների հանձնման, ցանկացած բանի: Պետք չէ լսել նրա դատարկախոսությունը:Նա ինչպես շնչում է, այնպես էլ ստում է: Հայաստանը մեկ հնարավորություն ունի ՝ դիմադրել, հակադրվել, ճնշում գործադրել իշխանությունների ու Փաշինյանի վրա, որպեսզի նա չհամարձակվի ինչ-որ բան տալ ու ստորագրել: Եվ բացատրել ապուշ կտրած հայերին, որ ազգի ճակատագիրը կորոշվի հունիսի 20-ին: Ա՛զգ կամ` մա՛հ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ