«Այվազյանը Փաշինյանի հետ զրույցում շատ կոշտ ձևով գրողի ծոցն է ուղարկել նրան և ասել, որ ազգի դավաճանների հետ չի աշխատելու». Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել ՀՀ ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես` արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ: «ԱԳՆ-ում իրավիճակի մասին: Տեղեկությունը հաստատել է մի քանի աղբյուր: Առաջին` նախարար Այվազյանը հրաժարական է ներկայացրել Փաշինյանի խոսքերից հետո առ այն, որ սահմանագծման և հողերի հանձնման դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ: Այվազյանը […]