ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ կրակելու մասին լուրերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից: