23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2021

ԵԽ-ն իր մանդատի շրջանակում հնարավոր ամեն ինչ անելու է․ Մարիա Բուրիչի

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 699-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4371 է:   Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 21-ի դրությամբ մահվան […]

Շոշ գյուղի մոտ հակառակորդը 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ է վարել

Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «2020թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ […]

Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով. «Երկիր Ծիրանի»

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ, ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության հաղորդագրությունում:   «Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին […]

Սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ․ Արման Թաթոյան

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Եվս մեկ անգամ հատուկ նշում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն […]

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Հայաստանը պետք է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչի. Ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը: «Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք […]

Երբ կազմակերպում եք որևէ հանրահավաք, որը չի ավարտվում հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընդդիմությանը… Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել… […]

Փաշինյան- Ալիև «զույգը» իր պլանից չհրաժարվեց․ Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։ Գրառումը կարդացեք ստորև․ «Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում, արդեն իսկ վարչապետի պաշտոնից հրաժարված, սակայն նրանից հուսահատորեն կառչած Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն դավադրությունը, որն ինքը և իր «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիևը իրականացնում են Հայաստանի դեմ, գործելով հեռահար պասերով։ Նիկոլ Փաշինյանը […]

Հայաստանում իշխող համակարգը շարունակում է սպասարկել օտար ուժերի ու պետությունների շահերը․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և առաջարկում լուծումներ։ Հայտարարությունը կարդացեք ստորև․ «Երեսուներեք տարի առաջ Ղարաբաղյան համահայկական շարժումով սկիզբ դրվեց հայ ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլին։ Հայությունը, ի հեճուկս ներքին և արտաքին ոխերիմ «բարեկամների», ջախջախեց թշնամուն և փառապանծ ռազմական հաղթանակ տոնեց Արցախյան առաջին պատերազմում։ Արդյունքում հայոց պետության վերահսկողության տակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի