23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2021

Եթե ունենք խղճի գեթ մեկ կաթիլ, պաշտոնաթող եղեք. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ Վաղարշակ Հարությունյանին

Հայաստանի պետական սահմանների շուրջ զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունը, այդ զարգացումների մասին ՀՀ ՊՆ մայիստասնյոթյան հայտարարությունն առարկայնորեն գալիս են ապացուցելու, որ ի դեմս այդ գերատեսչության գլխավորի, մենք ունենք անդեմություն, պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն, այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։  «Անհնար է երևակայել, թե վերը հիշյալ […]

Վճռական պահանջ. Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վճռական պահանջ. Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։ Էս երկիրը նիկոլական դավաճան ու փալաս վերնախավի հոր դուքանը չի։ Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։ Մեզնից յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է՝ տեղեկանալ ամենակարևորի մասին»։

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հայտնում է «Փաստինֆոն»:

«Պահանջում եմ կառավարությունից անհապաղ հրապարակել, թե վերջին 6 ամիսների ընթացքում քանի ուղիղ հեռախոսազանգ է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև». Կարին Տոնոյան

«Պահանջում եմ կառավարությունից անհապաղ հրապարակել, թե վերջին 6 ամիսների ընթացքում քանի ուղիղ հեռախոսազանգ է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև». Կարին Տոնոյան «ԱՆՀԱՊԱՂ ՊԱՀԱՆՋ Պահանջում եմ կառավարությունից անհապաղ հրապարակել, թե վերջին 6 ամիսների ընթացքում քանի ուղիղ հեռախոսազանգ է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ադրբեջանի նախագահի միջև` բացահայտելով բանակցությունների բովանդակությունը։ Իշխանությունը պարտավո՛ր է հանրությանը […]

Իրանը ռազմական օգնության առաջարկ է արել Հայաստանին` Սյունիքը պաշտպանելու համար, Հայաստանը մերժել է. Լալայան

ԱՀ քաղաքական գործիչ Բելլա Լալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Իրանը ռազմական օգնության առաջարկ է արել Հայաստանին` Սյունիքը պաշտպանելու համար, Հայաստանը մերժել է… սա երկրորդ նման առաջարկն է, առաջինը եղել է 2020 հոկտեմբեին, այն ժամանակ էլ է Հայաստանը հրաժարգել օգնությունից

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ. Արամ Գաբրելյանով

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ։ Իմ տեղեկություններով ՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ: Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը: «Մեկը պարզապես ոչնչի մասին է՝ ամեն լավ բանի օգտին և վատի դեմ: Երկրորդը գաղտնի է՝ տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում են […]

«Մենք այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից և այդպես․..». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամենավատ երազում, անգամ, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում հայ ժողովուրդը կիջնի այն աստիճանի, երբ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը վերապահելով մի անմեղսունակ խաբեբայի, անտարբերությունից կուրացած, համառորեն կգնա դեպի կործանում… Այնինչ, իրականում այսօր մենք հենց այդ ընթացքի մեջ ենք… Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ անորոշության շարժումը օր-օրի խժռում […]

«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց»․ ՄԻՊ

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող […]

Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Փաշինյանը. Հանձնաժողովին չեն ներկայացրել

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ «Ես փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ, դրա համար ինձ ժամանակ է պետք, մեր հանձնաժողովին չի տրվել այդ փաստաթուղթը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Թե ինչպես է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի