23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2021

Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլի» պատգամավորների հետ եւ խոստանում, թե ընտրություններին 50 տոկոս ձայն են հավաքելու ․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրու­թյունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հան­դիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաև փորձում է հասկանալ՝ եթե […]

Դեռ որքան Կենտրոնական բանկը կկարողանա՞ փրկել դրամը արժերկումից․ Հրապարակ

Երեկ դոլարի կուրսն էապես նվազեց․ եթե նախօրդ օրերին հասել էր ընդհուպ 540-ի, ապա մեկ օրում իջավ մինչեւ 1 դոլարի դիմաց 515 դրամ։ Պարզվեց, սա Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է։ ԿԲ-ից մեզ ասացին՝ ինտերվենցիա են արել, այսինքն՝ հավելյալ դոլար են բաց թողել շուկա, որը ոչ միայն զսպել է դոլարի բարձրացումը, այլեւ նպաստել դրամի որոշ ժամանակով արժեւորմանը։ […]

Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին․ Իրավունք

Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից: Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ […]

Ես ստացա պատասխան կենացի տեսքով, սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի. Միքայել Մինասյան

Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։ Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու […]

Ոչ թե բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում, այլ հետապնդում են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին․ Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ […]

Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։   «Ադրբեջանցիներն իրենց […]

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ. Գերիների հարազատներն այստեղ են

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են եւ նրանց պահանջը չի փոխվել։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող  գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից […]

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»

Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի