23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2021

Արժանապատվությու՞ն։ Չէ, չենք լսել..․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից և խայտառակ պարտությունից հետո. 1. 6 ամիս դեռ պաշտոնավարեց։ 2. Իր ուզածով հրաժարական տվեց։ 3. Մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու։ Արժանապատվությու՞ն։ Չէ, չենք լսել…»։

Ես դեմ եմ ֆիկտիվ հրաժարականին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ես դեմ եմ ֆիկտիվ հրաժարականին։ Հայաստանին պետք է իրական հրաժարական։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ունենք 14 օր ։ Ժամանակը գնաց..»։  

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը»,– ասվում է հրամանագրում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նշենք, որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար  այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Այս ընթացքում կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները  Օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով: Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր, […]

Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր այսպես կոչված քաղաքացու օրն է և միստիկայի հավատացող վիժվածքն ամենայն հավանականությամբ քիչ անց բոցաշունչ ելույթով ֆիկտիվ հրաժարական է տալու: Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին», որ համատեղ ջանքերով կարողացան արյան և քաոսի մեջ գտնվող երկիրը մտցնել ընտրական փուլ՝ այն էլ դավաճան վիճվածքի գլխավորությամբ։ Եվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված