23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2021

Ապագայում Նիկոլի թեթև ձեռքով Հայաստանը կդառնա Թուրքիայի հերթական վիլայեթը Տիգրան Քոչարյան

«Պետք էր այդքան շատ զոհ, որ մոտակա 10-30 տարին, երբ խոսք գնար պոտենցիալ պատերազմի մասին, ժողովրդի մեծամասնության մոտ միանգամից դիմադրություն առաջանար և վախ լիներ: Դրա համար այսքան երկար պատերազմը տևեց և արդեն մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, օրինակ՝ երեկ ասացին, որ հոկտեմբերի 11-ին, երբ Հադրութը գտնվում էր ադրբեջանցիների ձեռքում, չնայած Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, որ հաղթում […]

Ադրբեջանցիները Շուռնուխ-Կապանի ճանապարհից 20 մետրի վրա խրամատներ են փորում /տեսանյութ/

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.   «Պատերազմի օրերին մարդիկ կային, ովքեր 44 օր կռվեցին, բայց այդպես էլ թուրքի երես չտեսան։ Պատերազմի ավարտից հետո թուրքերը մեր քթի տակ են հայտնվել ԲԱՆԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՆ արդյունքում:   Սա Շուռնուխից դեպի Կապան գնացող ճանապարհի մի հատվածն ա։ Նախկինում էս մասով գնում էին Սանասար (Ղուբաթլի)։ Հիմա ադրբեջանցիների պոստերն ա. վրան են […]

Աննա Հակոբյանը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ Արցախը Հայաստան է, և վերջ․ Գեղամ Նազարյան

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Արցախը Հայաստան է, և վերջ, Թուրքիայի և Ադրբեջանի առաջ բացեց Արցախ ներխուժելու դռները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը։ «Մեր արցախյան աղբյուրներից իմացել ենք, որ այն օրը, երբ Նիկոլը պատրաստվում է հայտարարել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, […]

Միլլի մեջլիսի «Իմ քայլը» խմբակցության ուսապարկ-պատգամավորներ, ոնց ե՞ք. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»։ Այս հայտարարությունն արել է Ալիևը, թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում։   Միլլի մեջլիսի «Իմ քայլը» խմբակցության ուսապարկ-պատգամավորներ, ոնց ե՞ք։ Կա՞ք դեռ, գետինը չե՞ք մտել։ ԳՇ գեներալներ, դու՞ք ինչպես եք ձեզ […]

Բայդենը ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը

Բայդենը ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտարել է ամերիկացի քաղաքագետ և մեկնաբան Յան Բրեմենը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին: «Էրդողանը ստիպված է լինելու բախվել ԱՄՆ-ից եկող հերթական դիվանագիտական պայթյունի հետ: Սպիտակ տան իմ աղբյուրները հայտնում են, որ Նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչլ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը»,-ասել է Բրեմենը:

Ապրիլի 2-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում

Ապրիլի 2-ին՝ ժամը  12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը: ԹԵՄԱ՝ թուրքական և ադրբեջանական ապրանքների առկայությունը հայկական շուկայում. ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում թուրքական և ադրբեջանական ապրանքների ներկրմանը. ասղաբաշխական թանկացումներ. ձվի թանկացում. ի՞նչ է կատարվում հայկական շուկայում:

Պուտինը և Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ Կրեմլին հղումով: Կողմերը նշել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն պահպանվում է: Պուտինը և Ալիևը քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ստեղծումը:

Զավեշտ. դրոշի սկանդալից հետո, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը

Զավեշտ. դրոշի սկանդալից հետո, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը: Ընդ որում, հեռացված հաղորդագրությունն ու լուսանկաներն արդեն իսկ լայնորեն տարածվել են համացանցում ու լրատվական կայքերում: Եվ պարզ չէ, թե ինչ կարիք կար հանդիպման տեքստային մասը հեռացնելու:

Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է. նրան հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։

«Նիկոլ Փաշինյանը սիմպտոմ է։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։ Որքան ուզում ես` արտահերթ ընտրություններ պահանջիր և մասնակցիր` վիճակի չի փոխվի։ Հիվանդությունը չկրկնվելու համար պետք է պայքարել պատճառի հետ։ Իսկ պատճառը` օտարերկրյա գործակալներն են և դրանց քարոզչությունը: Եթե այսպես շարունակվի` գործակալները կքարոզեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի