23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2021

Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։   Նամակում, մասնավորապես, ասված է.   «Ձե՛րդ Գերազանցություն, Մեծ ոգևորությամբ ծանոթացա Ձեր ապրիլքսանչորսյան ուղերձին: Ջերմությամբ եմ հիշում 2015 թվականի մեր հանդիպումը, երբ Դուք՝ ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում մասնակցություն ունեցաք Վաշինգտոնի […]

ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ողջունում ենք ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ […]

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը հիմնվում է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն: «Քաղաքական արկածախնդրություն, սա խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Խոսքերը չեն փոխի պատմությունը: Մենք չենք պատրաստվում ոչ ոքից դասեր ստանալ մեր պատմության հարցով: Մենք ամբողջովին մերժում ենք այդ հայտարարությունը, […]

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: ՀՀ իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: […]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահի ուղերձի ամբողջական տեքստը կներկայացնենք քիչ անց: Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից հայ ժողովրդի ողբերգությունը գնահատելիս «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու նախադեպը եղել է դեռ 1982 թ․։ Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն […]

Ով Նիկոլի հետ մասնակցի Ծիծեռնակաբերդի տարածքում համերգին, կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա. Նազարյան

Գեղամ Նազարյանը գրում է. Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան ով նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպված համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա։ Երաժիշտներ, հրաժարվեք այդ համերգից, հրավիրվածներ՝ մերժեք հրավերը։ Աբգարս զոհվել է, Վարդանը, Կարենը, Արգամը, Արամը, Նարեկը, Ալեքսը, Գոռը, տղերքը զոհվել են հանուն երկրի, նաեւ […]

Փաշինյանի հրավերով կազմակերպված համերգի երաժիշտների մի մասը հրաժարվում է նվագել. Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ Մարզահամերգային համալիրում լարված իրավիճակ է։ Երեկոյան ժամը 20.00-ի նախատեսված համակերգի երաժիշների մի մասը հրաժարվում է նվագել՝ պատճառաբանելով, որ իրենց նախապես չի տեղեկացվել, որ համերգը կազմակերպված է հրավիրատոմսում իրեն «նորին գերազանցություն» ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից և իրենք չեն ցանկանում մասնակցել այդ համերգին, քանի որ դեռ չմասնակցած հանրային պարսավանքի առարկա են դառնալ։ Երաժիշտներն ազդված են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված