23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլի» պատգամավորների հետ եւ խոստանում, թե ընտրություններին 50 տոկոս ձայն են հավաքելու ․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրու­թյունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հան­դիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի:

Փաշինյանը նաև փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել և ինչ նպատակներ ունի:

Նա խոստանում է կատարել բոլորի նպատակ­ները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների և մնալ «Իմ քայլը» խմբակցությունում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն:

Մենք տեղե­կացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որևէ կեղծիքի նորից ընտր­վելու են ու իշխանության գան: Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին և նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ