18 Մայիսի, Երեքշաբթի, 2021
KFC

Ես ստացա պատասխան կենացի տեսքով, սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի. Միքայել Մինասյան

default (1)

Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։

Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ։ Ապացո՞ւյց՝ ինչքան ուզեք. Արցախից ու Սյունիքից մինչև Ծիծեռնակաբերդ։

Մինչդեռ ես ստացա պատասխան կենացի տեսքով։ Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Բայց իրականության հետ համառորեն չառերեսվելը հենց դա է հուշում։

Սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի։ Եթե այն կիսաձայն է, մեղմ շշուկով կամ խոնարհ հնազանդությամբ, ապա այն դառնում է անիմաստ: Այդպիսի ձայներ այստեղ էլ կան։ Ինչքան ուզեք։

Հ.Գ. Ավանդաբար Սփյուռքը միշտ իրեն իրավունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրավունքն, ի դեպ, Հայաստանն էլ ունի։ Եղե՛ք պահանջատեր՝ անկախ ամեն ինչից և մինչև վերջ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ