Ոչ թե բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում, այլ հետապնդում են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին․ Ժողովուրդ
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/04/Без-названия-9.jpg)
օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները:
Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ ձայներ ապահովել:
Հենց դա է պատճառը, որ այժմ ԳՇ-ից կանչում են զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով:
Եվ այս ֆոնին շարունակվում են նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:
Մի խոսքով՝ բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ, այլ ոչ հայոց բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։