22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2020

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ: Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում: […]

Պարտություն՝ և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցություններում, և՛ խղճի ու բարոյականության ճակատում․ Հրապարակ

Մեզ հետ տեղի ունեցածը բոլոր հնարավոր տարբերակներից ամենավատն էր, ամենաողբերգականը, ամենաանթույլատրելին։ Կարող էինք հող կորցնել, բայց զոհեր չունենալ։ Զոհերի դեպքում՝ հողը պահպանած լինեինք։ Կամ՝ եթե ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն ակտը ստորագրած չլինեինք։ Լավ՝ գոնե ստորագրելուց մի քիչ մեզ արժանապատիվ պահեինք՝ չկարգավորված հարցերում կռիվ տայինք, որոշ տարածքներ պոկեինք թշնամուց, մեր գերիներին կարողանայինք հետ […]

Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան

Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը: Այս մասին գրառում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Նայում եմ Արցախի փակված դարպասներին ու հասկանում, որ խելագարվելու եզրին եմ: Կորցրածներս սոսկ 121 գյուղերը չեն, հազարավոր տղաների արդեն ուրիշի հողում թափած արյունն է, էլ տուն […]

Անհետ կորածների ծնողները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից․ Ժողովուրդ

Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, և վարչապետը խոսել է նաև […]

«Արցախը հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն» ․ Դավիթ Մշեցի․ Իրավունք

Երկրում տիրող իրավիճակի շուրջ Իրավունքը զրուցեց բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ, որը նաև ազատամարտիկ է : -ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրմանը և առհասարակ խաղաղարարներին ժամանակին  չդիմելուն, որի պատճառով այսքան զոհեր ունեցանք և հանձնվեց Շուշին: -Կապիտուլացիայի համաձայնագրին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած ծովագնաց, ով, ավելի քան վստահ լինելով, որ Հարբած ու խարխուլ նավով, ամեն դեպքում, ուր որ է պիտի ափ դուրս գա, քանի որ հստակ ուրվագծվում է փրկության կղզին, ու հանկարծ պարզվում է, որ էդ ափի դեմ հսկայական խութեր են, որոնց գոյության […]

Պարգևավճարները բաժանում են հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներից, որոնք պետք է ուղղվեին Արցախի և բանակի կարիքներին․ Հրապարակ

Պետական հիմնարկներում, ինչպես հայտնի է, պատերազմով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ այլևս պարգևավճարներ չեն ստանալու, դրանք ուղղվելու են բանակին, հիմնադրամներին։ Ավելին, աշխատակիցներին հանձնարարվել էր սոցիալական փաթեթների գումարները փոխանցել հիմնադրամին։ 2 ամիս փաստացի չեն ստացել, սակայն այս ամիս աշխատողները դժգոհել են, որ այլևս չեն կարող միայն աշխատավարձով աշխատել, ուստի դժգոհությունը մեղմելու համար պարգևավճարներ են տվել։ Տեղեկություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի