24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ:

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:
Իսկ արդյունքները հետեւյալն են (դեռեւս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված.

– Տնտեսական անկում -6,6%
– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)
– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%
– Շինարարության անկում -15,7%
– Ծառայությունների անկում -11,7%
– Արտահանման անկում -4,4%
– Ներմուծման անկում -13,7%

Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին եւ $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն:

Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.

– Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում)
– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)

Երկարատեւ հետեւանքները դեռեւս առջեւում են` եկամուտների անկում, գործազրկություն եւ աղքատության աճ:
Իսկ պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ նոր ենք զգալու:
Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ