22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2020

Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և ընտրվի կոմպետենտ կառավարություն․ Ռուսաստանի հայերի միության նախագահ

Նոյեմբերի 24-ին Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Հայաստանում, Արցախում և սփյուռքում ստեղծված ետպատերազմյան իրավիճակի հետ, այդ թվում՝ ազգային արժանապատվության և միասնականության վերականգնումը, ճգնաժամից դուրս գալու մեխանիզմները, […]

Սենատը «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանել են բանաձևը։ Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։  

Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի

«Mediaport» տելեգրամյան ալիքը գրում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի: «Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շտապ հանձնարարական է իջեցրել բոլոր երկրներում գործող ՀՀ դեսպանություններին՝ պահանջելով սեղմ ժամկետներում կազմակրպել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, հեռախոսազրույցները այլ երկրների առաջին տիկնանց հետ: Փաստացի հետպատրազմական աղետը հաղահարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, Հայաստանի արտաքին գերատեսչությունը զբաղված է Աննա Հակոբյանի […]

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,-ասաց խմբակցության պատգամավոր […]

«Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ստեղծված վիճակից դուրս գալու՝ կուսակցության` մի քանի կետից բաղկացած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետը վերաբերում է վարչապետի հեռանալուն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջելով՝ մենք համակերպվում ենք, որ Ադրբեջանն իր կոշիկները մեր մեջքին սրբի․ սպասում եմ, թե երբ է մեծամասնությունը զգալու դա․ Սարհատ Պետրոսյան

Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից մենք որպես ժողովուրդ չունենք նրա հրաժարականի հանրային պահանջ։ Այսինքն, մենք այնքան «չմո» ենք (կներեք այս բռի համար), որ ոչ միայն համակերպվել ենք Արցախի մոտ 72%-ի կորստի, բառիս բուն իմաստով անհաշվելի զոհերի ու կորածների համար, այլեւ չենք պահանջում կապիտուլյացիա ստորագրած իշխանության հրաժարականը։ Սրանով մենք ոչ միայն համակերպվում ենք Ադրբեջանի կոշիկները մեր […]

Մահացու ցավալի է, երբ երկրիդ ժողովրդի մի մասի հոգն անգամ չէ, կարծես ո՛չ մի բան չի պատահել, կամ կարծեք գոհ լինեն, երբ թշնամին այսքա՛ն մոտ է, որի սուրը սահմանից երեւում է

Ահռելի ցաւալի է երբ երկրիդ ՎԱՐՁԿԱՆ «առաջնորդը» երկիրդ նուիրում է թշնամուն, Մոնթէ Մելքոնեանի ծննդեան օրը…։ Բայց մահացու ցաւալի է, երբ երկրիդ ժողովրդի մի մասի հոգն անգամ չէ, կարծես ո՛չ մի բան չի պատահել, կամ կարծէք գոհ լինեն, երբ թշնամին այսքա՛ն մօտ է, որի սուրը սահմանից երեւում է… Ոչխարներ չեն ադրբեջանցիները, այլ մեզնից ոմանք (բառացի)։ Ու […]

73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է  բյուջե տարել, մյուս ձեռքով  73 մլն 105 հազար  դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։  Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի