«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. Փոխվարչապետ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռևս ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ԱԺ-կառավարույթուն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ասեմ՝ ինչ նպատակով: Այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Սա ամենկարևոր հարցն է և, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական […]