04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետի խոսնակի՝ Մանե Գևորգյանի հրապարակած արդեն հայտնի տեսանյութում տեղ գտած իմ լուսանկարը որակավորում եմ որպես ստոր զրպարտություն․ Աշոտ Անդրեասյան

Վարչապետի խոսնակի՝ Մանե Գևորգյանի հրապարակած արդեն հայտնի տեսանյութում տեղ գտած իմ լուսանկարը որակավորում եմ որպես ստոր զրպարտություն։
 
Ջարդարարների կողքին տեղադրված իմ <<մասնակցությամբ>> հատվածում դուք տեսնու՞մ եք որևէ օրինազանցություն կամ ջարդարարություն։
 
Իմ անձի և իմ կուսակցական ընկերների դեմ այս կեղտոտ զրպարտությունն ապացուցում է իշխանական ապարատի անզորությունը մեր նկատմամբ կեղտոտ խաղեր իրագործելու։
 
Թե՛ կառավարության շենքի և թե՛ Ազգային Ժողովի շենքերում գործում է անվտագության ուժեղագույն համակարգ և տեսախցիկները գործում են հաստատությունների գրեթե բոլոր քառակուսի միլիմետրերում։ Պահանջում եմ հրապարակել կոնկրետ ջարդարարության կամ հանցանք պարունակող տեսանյութեր կամ ներողություն խնդրել իշխանական ամենաբարձր օղակների մակարդակով տարածվող ապատեղեկատվության համար։
 
Այդ օրերին մեր կուսակցության պատգամավորների հետ միասին այո գտնվել եմ վերոնշյալ հաստատություններում, որտեղ միասին արել ենք հնարավորն ու անհնարինը անկառավարելի ամբոխին հանգստացնելու և պետական գույքի ոչնչացումը կանխելու համար։ Նշեմ նաև, որ մենք հաստատություններում չենք գտնվել գաղտնի, այս մասին վկայում են լրատվական տարբեր կայքերին տրված մեր հարցազրույցները։
 
Նշեմ նաև, որ նշյալ օրը ես նույնպես հրապարակավ լրագրողներից մեկի հետ խոսել եմ տեղի ունեցածի մասին, որը չի հրապարակվել։
Ծայրաստիճան կեղտոտ այս փաստերի վերաբերյալ ամենայն հավանականությամբ կսկսեմ իրավական գործընթացներ։
Հիշեցնեմ, որ այս մասին խոսել եմ նաև օրեր առաջ՝
 
Գրում է ԲՀԿ-ական Աշոտ Անդրեասյանը։ 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ