25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեզ հայրենիքից զրկածների խմբակցության ընդգծված դեմքերից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, ամենօրյա ռեժիմով փորձում է ոչնչացնել բանակը

Առաջիկայում մեր զինված ուժերում լուրջ գործընթացներ են սպասվում՝ վերախմբավորումներ, վերակազմավորումներ և առհասարակ, իրադրությունից բխող մեծ թվով այլ փոփոխություններ։
 
Անհրաժեշտ գործընթացներ, որոնցից է կախված, թե արդյո՞ք հայը մնալու է այս տարածաշրջանում, թե ոչ։ Այս կարևոր փուլում, երբ դեռևս մեծ թվով բարդագույն խնդիրներ լուծված չեն, իսկ տհասների իշխանությունը փորձում է իր քաղաքական կյանքը երկարաձգել, մեզ հայրենիքից զրկածների խմբակցության ընդգծված դեմքերից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, ամենօրյա ռեժիմով փորձում է ոչնչացնել բանակն ու այն ամենը, ինչ կապ ունի զինված ուժերի հետ։
 
Առաջին հայացքից դա միայն Պնախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, անուղղակիորեն ԳՇ ներկայիս պետ Օնիկ Գասպարյանի դեմ է, սակայն իրականում դա այս վերջին 1-2 ամսում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների շարունակությունն է։
 
Իրականում այս իշխանությունը նպատակ ունի մինչև վերջ կազմաքանդելու զիված ուժերը, հարվածի տակ դնելով բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձև կապ ունեն բանակի ու բանակաշինության հետ։
 
Եթե իշխանությունը համարում է, որ նշածս դեմքերը պետք է հեռանան ինչ ինչ պատճառներով, ապա ուղղակի պետք է նրանց հեռացներ-հեռացնի զբաղեցրած պաշտոններից, սակայն ԳՇ-ի կամ ՊՆ-ի գործող ղեկավարների դեմ արշավները այլ բանի մասին են խոսում՝ խնդիրը զուտ առանձին դեմքերը չեն, խնդիրը բանակն է, որին իշխանությունը ձգտում է ամբողջությամբ շարքից հանել։
 
Նիկոլ, որքան ուշացնում ես հեռացումդ, այնքան բարդացնում ես առանց այդ էլ աննախանձելի վիճակդ։ Հասկանում եմ, որ ուզում ես գնալուցդ առաջ ամեն ինչ ոչնչացնել՝ պետական ինստիտուտներից վերջացրած թիմակիցներիդ, բայց դա քո մոտ չի ստացվելու։ Իսկ արածներդ ՉԵՍ ՄԱՐՍԵԼՈՒ։
 
Գրում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ