01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ելքը՝ արտահերթ ընտրություններ․ Ալյանս

«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.

«Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետևանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ և համատարած ցասում, առանց այն էլ կադրային որակի առումով աչքի չընկնող պետական ապարատը հերթով լքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանության ներսում խժդժության դրսևորումներ են տեղի ունենում, ոչ ոք չի զբաղվում երկիրը բարոյական, իսկ մասամբ` իրական փլատակների տակից հանելով։ Ամեն բան թողնված է միջին և ստորին օղակների մասնագետների կարողությունների հույսին, որոնց ջանքերով է այս պահին պահպանվում պետական կառույցների և ոլորտների համեմատ կայուն գործունեությունը։

Արդեն պարզ է, որ ելքը արտահերթ ընտրություններն են։ Հենց ընտրություններն են, որ կփակեն ցանկացած վեճ, թե ով է ավելի շատ վայելում ժողովրդի համակրանքը, իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության թեզերն են ընդունվում ժողովրդի կողմից և ինչ նոր իշխանություն է ուզում ժողովուրդը։ Երկրում ճգնաժամ է, ընթացիկ և պատերազմական վիճակում անարդյունավետ կառավարման ու դրա հետևանքների բերմամբ։ Ելքը՝ արտահերթ ընտրություններ։ Ե՞րբ, ո՞ր պահին, ի՞նչ ճանապարհով։ Այդ հարցերի շուրջ Ալյանս կուսակցությունը սկսում է հավաքների և խորհրդակցությունների շարք տարածքային և մասնագիտացված կուսակցական կառույցների, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի հետ»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ