26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2020

Խուճապի մի մատնվեք. ամեն ինչ վերահսկողության տակ է. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արցախից ժամանակավորապես հեռու գտվող իմ սիրելի՜ հայրենակիցներ։ Խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է»։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Ստեփանակերտը թշնամու թիրախում։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից ։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան»,-ասվում է հաղորդագրությունում։

Չի կարելի լինել այսքան անզուսպ, քանի որ խոսում եք երկրի վարչապետի կնոջ մասին կամ Արցախի հերոս ծնած մոր մասին». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը գրում է. «Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ ու որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ -որ բան անել, և քանի որ հանրային դեմք է, վերջին տարիներին […]

Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացել է օդային տագնապի ազդանշանը

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն: Ավելի ուշ, ժամը 12.25-ի սահմաններում օդային տագնապի ազդանշանն անջատվել է:

«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը․․․». Սեյրան Օհանյան

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։ «Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2476, մահվան՝ 33 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 քաղաքացի, մահացածների թիվը 1533 է: Այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 403 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 33 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը […]

Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի մերժել․ Past.am

Past.am-ը գրում է․ «Դեռևս հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել էր. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է […]

Ավտոճանապարհներին ոմանք իրենց սանձարձակ ու լկտի են պահում․ «Փաստ»

«Նախօրեին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի պատճառով զոհվեց 4 մարդ, ստիպում է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել այն վիճակին, ինչ կատարվում է մեր ճանապարհներին: Ամենաթռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ ավտոճանապարհներին տիրող վիճակը յուրօրինակ ներքին ճակատ է՝ կորոնավիրուսից հետո: «Փաստ» թերթի լրագրողը երեկ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է յոթ […]

Սեյրան Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի