09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի մերժել․ Past.am

Past.am-ը գրում է․ «Դեռևս հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել էր. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»:

 

Այս առումով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել past.am-ին: Ըստ մեր տեղեկությունների, այս ամբողջ ընթացքում չի եղել որևէ դիմում կամ խնդրանք, որը Ռուսաստանի կողմից մերժված լինի: Բոլոր հարցերը քննարկվել են բացառիկ օպերատիվությամբ և լուծում ստացել առավելագույն հնարավորության սահմաններում, ինչի արդյունքները ժամանակի ընթացքում իրենց զգացնել են տալիս:

Ընդ որում, ուշագրավ է, որ խոսքը ոչ միայն պաշտոնական խողովակների մասին է, այլև այն դիմումների, խնդրանքների  և առաջարկությունների, որոնք արվել են Հայաստանի ոչ իշխանական ուժերի կողմից, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի և այդ երկրի քաղաքական էլիտայի հետ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմից այս փուլում Հայաստանից որևէ տեսակի (այդ թվում՝ ֆինանսական) ակնկալիքի մասին չի էլ ակնարկվել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ