22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2020

«Թխի… ցավդ տանիմ». Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամու հերթական ԱԹՍ-ի խոցման տեսանյութը

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թշնամու հերթական ԱԹՍ-ի խոցման տեսանյութը։ «Թխի… ցավդ տանիմ»,- տեսանյութում լսվում է մեր զինծառայողներից մեկի ձայնը:

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել և, բնականաբար, չեմ ստանալու». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է, որ վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինվորի ապահովագրման հիմնադրամին։ «Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել  և, բնականաբար, չեմ ստանալու։ Բացի այդ, «Հայաստան համահայկական» հիմնադրամի միջոցով մասնակցում եմ նաև ամսական վճարումների համակարգին, ինչը շատ հարմար է, և բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց […]

«Մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում: Անհերքելի է փաստը, որ պատերազմի սկզբնական շրջանում թշնամական ալյանսն օգտվելով հայկական կողմի հանդեպ ունեցած մարդկային ու նյութական գերազանցությունից՝ մեծ կորուստների գնով կարողացավ ռազմաճակատի […]

Ժուռնալիստների միությունը Արմեն Սարգսյանին կոչ է անում դիմել Սահմանադրական դատարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանից  Մեծարգո պարոն Նախագահ, 2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվել է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի […]

Ադրբեջանը հուլիսից հետո խոստովանեց՝ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը. ՀՀ վարչապետ

Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ […]

Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը․ իրավիճակն անհանգիստ է հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում․ ԱԻՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին տեղեկացնում […]

Մի արեք, սրանք կախարդություն ու սնահավատություն են։ Դրանց մասին գրված է, որ գարշելի են Աստծու առաջ

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց: Այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը: Քրիստոսի հետևորդ ազգը թող շարունակի հավատքով աղոթել ու դեռ շատ նշաններ կտեսնի: Նրանց երկրաշարժի մասին էլ չեմ ասում: Բայց խնդրում եմ ձեզ, հավատարիմ մնացեք միայն Քրիստոսին: Ես տեսնում եմ ձեզանից ոմանք մի օր հավատքից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի