05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում:

Անհերքելի է փաստը, որ պատերազմի սկզբնական շրջանում թշնամական ալյանսն օգտվելով հայկական կողմի հանդեպ ունեցած մարդկային ու նյութական գերազանցությունից՝ մեծ կորուստների գնով կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում հասնել որոշակի հաջողությունների, սակայն հետագա օրերին նույն «սրնթացությամբ» զարգացնել այդ ձեռքբերումները՝ այլևս անզոր է:

Բաքու-Անկարա ռազմական դաշինքի պլանը, այն է՝ «կայծակնային հարվածով» կոտրել հայկական զորքերի դիմադրությունը և հաշված օրերի ընթացքում լուծել Արցախի բռնազավթման խնդիրը, կրախի մատնվեց: Արդեն իսկ ակնհայտ է, որ պատերազմը մտել է տևական փուլ, իսկ դա նշանակում է, որ հակառակորդի ակնկալած «հեշտ հաղթանակը» ոչ միայն ապագա չունի, այլև կատարվելու է ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում: Պարզապես մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ