«Շիրակի» և «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչները ծեծել են ՀՖՖ-ի աշխատակիցներին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի միջադեպեր: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը եւ ՀՖՖ տեսուչներից մեկը: «ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի […]