17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի արեք, սրանք կախարդություն ու սնահավատություն են։ Դրանց մասին գրված է, որ գարշելի են Աստծու առաջ

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց: Այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը: Քրիստոսի հետևորդ ազգը թող շարունակի հավատքով աղոթել ու դեռ շատ նշաններ կտեսնի: Նրանց երկրաշարժի մասին էլ չեմ ասում: Բայց խնդրում եմ ձեզ, հավատարիմ մնացեք միայն Քրիստոսին: Ես տեսնում եմ ձեզանից ոմանք մի օր հավատքից են խոսում, մի օր էքստրասենսների գուշակություններ տարածում: Մի արեք: Դրանց մասին գրված է, որ գարշելի են Աստծու առաջ: Ոմանք կարմիր թել են կապում ձեռքերին, ոմանք չգիտեմ ինչեր:

Մի արեք, սրանք կախարդություն ու սնահավատություն են: Քրիստոսի սերը չէք ավելացնի ոչ նման բաներով, ոչ էլ որևէ մեկի կործանման վրա հրճվելով: Մարդկությունը մեծ ողբերգություն է ապրում անահվատության, մեղքի ու Քրիստոսին չճանաչելու պատճառով: Ինչ անե՞լ: Մինչ մեր բանակը քաջաբար իր առաքելությունն է իրականացնում, թող Քրիստոնյա ժողովուրդը հավատքով շարունակի աղոթել, ծոմ պահել, ու համբերության մեջ կտեսնի ավելի շատ Աստծու նշաններ: Քրիստոսն իրական է, իրեն միայն հավատարիմ մնացեք: Եթե կասկածում էք, գոնե նշաններին նայեք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ