Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը։ ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 37 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ ստացել ընդհանուր առմամբ 116 մարդ։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Աբրահամյան Թաթուլ Գագիկի, ծնվ. 2001թ. Բաբայան Ռաֆիկ Արմենի, ծնվ. 2001թ. Սարգսյան Մայիս Կոլյայի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Պողոսյան Արտեմ Հենրիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հակոբյան Արեգ Աշոտի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Անտոնյան Արտյոմ Վլադիմիրի, ծնվ. 1978թ. Մելիքյան Նարեկ Սարգսի, ծնվ. 1995թ. Նազարյան Տիգրան Սամվելի, ծնվ. 2001թ. Մարուքյան Էդուարդ Գևորգի, ծնվ. 2001թ. […]
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է հղում կատարելով ՏԱՍՍ-ին: «Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպական խորհրդի անդամ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև ստանձնել են պարտավորություններ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս տարածքում մարդու […]
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է պետք անել պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Պատրաստվել նոր պատերազմի❗️ Միշտ էլ եղել եմ այն կարծիքին ,որ անհնար է, գոնե երկարաժամկետ կտրվածքով պայմանավորվել Թուրքիայի հետ։ Գոյություն ունեն էքզիստենցիալ հակասություններ այս երկու պետությունների միջև, որոնք կարելի է գտնել տարբեր գաղափարախոսություններում, ծրագրերում, պատմական փաստաթղթերում։ Հայաստանը, որպես միջազգային սուբյեկտ, ուղղակի […]
Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, եթե միանում եք այս կոչին, մեկնաբանությունում գրեք ձեր անունն, ազգանունը և մասնագիտությունը։ Լավ կլինի, որ միայն իրական անուններով մարդիկ ստորագրեն։ Որոշ ժամանակ անց կուղարկվի լրատվամիջոցներին։ Կոչ իշխանությանը՝ համախմբե՛ք բոլորին պետության շուրջ Լինելով տեղեկատվական անորոշության մեջ, բայց և հասկանալով, որ վիճակն օրհասական է, դիմում ենք Հայաստանի իշխանությանը։ […]
Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերն անգամ մեկնաբանության կարիք չունեն, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը հանդես է եկել կոչով՝ ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու պահանջով: «Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի եւ մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաեւ՝ պահանջում […]