22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է պետք անել պատերազմի ավարտից անմիջապես հետո․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է պետք անել պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Պատրաստվել նոր պատերազմի❗️
Միշտ էլ եղել եմ այն կարծիքին ,որ անհնար է, գոնե երկարաժամկետ կտրվածքով պայմանավորվել Թուրքիայի հետ։ Գոյություն ունեն էքզիստենցիալ հակասություններ այս երկու պետությունների միջև, որոնք կարելի է գտնել տարբեր գաղափարախոսություններում, ծրագրերում, պատմական փաստաթղթերում։ Հայաստանը, որպես միջազգային սուբյեկտ, ուղղակի գոյություն չունի այդ պետության երկարատև ծրագրերում։ Նույնը կարելի է վերջնականապես և վստահաբար պնդել Ադրբեջանի մասին, եթե մենք չենք պատրաստվում ինչ որ մի օր հրաժարվել Արցախից (իսկ մենք հաստատ չենք պատրաստվում):

✔️Անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները դաշնակիցների հետ, վերաարժեքավորել դրանք, ձգտել այլ մակարդակի։ Շարունակել նոր գործընկերների որոնումը՝ հաշվի առնելով, իհարկե, հիմնական դաշնակիցների շահերը։ Դասեր քաղել արված սխալներից և աշխատել դրանց շտկման ուղղությամբ, այլ ոչ թե նեղանալ և մեկուսանալ։ Դիվանագիտությունը շարունակական պրոցես է իրենից ենթադրում, երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով։ Առավելագույնս խորացնել բազմավեկտորությունը (բարդ է, ոչ մեկ դա չի հերքում)։

 

✔️Իսկապես զարկ տալ ռազմաարդյունաբերությանը։ Տարիներ շարունակ խոսվել է դրա կարևորության մասին, և այժմ առավել քան անհրաժեշտ է այն իրականություն դարձնել, հատկապես, որ ունենք դրա համար առանձին գերատեսչություն։ Ինչպես կրկին ապացուցեց ընթացող պատերազմը, այս դարում զինվորի պատրաստվածությունն ու բարձր ոգին միայն բավարար չէ կորուստներից խուսափելու համար,իսկ ամեն մի կորուստ մեզ համար մեծ վիշտ է։ Անհրաժեշտ է օգտվել նորարական տեխնոլոգիաներից, ինչը էապես այլ որակի կբարձրացնի առանց այն էլ հզոր մեր բանակը և իհարկե, անչափ կարևոր է պատերազմից տուժած զինվորներին և նրանց ընտանիքներին անհապաղ ապահովել բոլոր տեսակի աջակցությամբ(բժշկական, ֆինասական, հոգեբանական…)։ Հայ զինվորը պետք է մի վայրկյան չկասկածի,որ ունի ամուր թիկունք և երաշխավորված ապագա։

✔️Բացարձակապես այլ մակարդակի հասցնել կրթությունը՝ հիմքում ունենալով ռազմահայրենասիրականն ու ազգայինը։ Դա բնավ չի նշանակում հրաժարվել ժամանակակից կիրառական և պրակտիկ գիտելիքների զարգացումից։ Ուղղակի, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող երկիրն այլ կերպ չի կարող։ Սա պետք է մեկընդմիշտ ֆիքսել, որ հետո հիշողությունը ժամանակի ընթացքում չբթանա։ Բոլոր նրանք, ովքեր արմատապես դեմ են զարգացման նման ռազմավարությանը, պետք է բավական հեռու պահվեն նշված ոլորտից։ Անհրաժեշտ է նաև առանձնահատուկ նշանակություն տալ ֆիզիկական դաստիարակությանն ու մասսայական սպորտին՝ որպես առողջ սերունդ, հզոր բանակ ունենալու հիմնական բաղադրիչներից մեկը։

✔️Ծնելիություն։ Այս օրերին բազմաթիվ կանայք և աղջիկներ հանդես են գալիս շատ երեխաներ ունենալու կոչով։ Հուսամ, էմոցիոնալ հայտարարություններ չեն։ Միակ իրական առավելությունը, որ կինն ունի տղամարդու հանդեպ(մնացած առումներով հավասար ենք),կյանք պարգևելու, երեխա ունենալու բացառիկությունն է։ Եվ այդ յուրահատկությունը երբեք չպետք է ստորադասվի թվացյալ ժամանակակից տենդենցներով։ Ոչ մեկ չպետք է սահամանափակի կնոջը իր գործունեության մեջ, բայց հատուկ պետք է խրախուսվի հենց վերոնշյալը, այլ ոչ տարբեր անհասկանալի օրակարգեր առաջ մղվեն։ Ընդ որում, խրախուսողը առաջին հերթին պետք է լինի հենց պետությունը, ապա նաև զանազան կազմակերպություններ՝ տրամադրելով տարբեր առավելություններ։

✔️Սփյուռքի հետ կապերն անհրաժեշտ է էլ ավելի խորացնել և ձգտել վերացնել/նվազագույնի հասցնել եղած պառակտումը համայնքային տարբեր ուժերի միջև։ Պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչ բացառիկ զենք է Հայոց Սփյուռքը։ Պետք է ստեղծել համապետական, համազգային, համահայկական միավորող այնպիսի օրակարգեր, որոնք իզորու կլինեն միասնական պահել մեզ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հարատև։ Սփյուռքի ամբողջ գործունեությունը պետք է ուղղված լինի պետականաշինությանը՝ անկախ Հայրենիքում իշխող քաղաքական ուժի հայացքներից(դա հաստատ հնարավոր է, երբ որպես հիմք ընդունում ես պետությունը, այլ ոչ անհատներին)։ Չկան բոլորի կողմից ընդունված ղեկավարներ, բայց Հայրենիքը պետք է լինի այդպիսին։

✔️Ուղղակի անհրաժեշտություն է ունենալ որակյալ կառուցողական ընդդիմություն։ Առանց դրա ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում կորցնելու է իրականության զգացումն ու զարգացման ձգտումը։ Իսկ ընդդիմության շնչի զգալը կնպաստի տևական պրոգրեսին, հաշվետվողականությանը, իրական ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ մշտական պայքարին, ճահճացումից խուսափելուն․․․

Սկզբի համար թերևս այսքանը։ Ըստ իս, սրանք ուղղակի անհրաժեշտություններ են և դրանց մեծ մասը կարելի է սկսել հենց հիմա՝ չսպասելով այս չարաբաստիկ պատերազմի ավարտին։
Ուժ և համբերություն մեր հզոր բանակին, մեր քաջ զինվորին, հայ ժողովրդին✊?#Հաղթումենք
#StopErdogan #StopAliyev #stopterrorism #ArtsakhStrong #ArmeniaStrong»։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ