05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է հակամարտության գոտում մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է հղում կատարելով ՏԱՍՍ-ին:

«Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպական խորհրդի անդամ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև ստանձնել են պարտավորություններ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս տարածքում մարդու իրավունքները հարգելը կենսականորեն կարևոր և իրավական պարտավորություն է»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ անկախ քաղաքականությունից, հակամարտության գոտիներում ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն չափանիշներին, ինչ ցանկացած մեկը Եվրոպայում:

ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի լուծումը իրենց կազմակերպության լիազորություններից չէ: Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է դարձրել այդ տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ