26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը առաջին անգամ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը,հայտնում է ria.ru-ն: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ: «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների […]

Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան հանրագրից։ «Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։  

Նիկոլ Փաշինյանի պայմանը․TIME

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։ Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: […]

Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 6․3%-ի․ ՀԲ

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Աշուն, 2020): Ըստ այդմ՝ այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 4․4 %  անկում կգրանցեն։ 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր սա ամենածանր տնտեսական անկումն է։ Կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի 2021-ին՝ 1.1 % -ից 3․3 % -ի սահմաններում։ Համավարակով պյմանավորված անկումը շուրջ 6 […]

#Արցախ_քեզ_հետ_ենք։ 100 մլն․ դրամ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնման համար

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ամուր կանգնած լինելով հայրենիքի եւ մեր հաղթական բանակի թիկունքին՝ ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»: #Արցախ_քեզ_հետ_ենք #Artsakh_weare_with_you  

Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար․ Վահրամ Պողոսյան

Ինչին և սպասում էինք. Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Բայց դրա կարիքն ընդհանրապես չկա։ Տղերքի երազանքն ավելի ուշ կկատարվի։ Հազար փա ՛ ռք, հերոսական մեր ժողովրդին։ Այ այսպես ենք հաղթում»,նշել է նա։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի