Նորից թիրախավորվում է Շուշին։ Հասկացեք ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն։
Ցավով տեղեկացնում ենք,որ հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են մեր մարտական ընկեր, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը՝ Արսենը, ծնված 2000թ.։ Հիշատակներդ հավերժ, շարունակելու ենք սխրանքներիդ ուղին մեր ընկերներ, գրում է orer.am-ը։
Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը — Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին
Մարտին Սոննենբորն, Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր (Գերմանիա): «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։ «Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման եւ նրանց դեմ կլաստերային ռումբեր են կիրառում։ Սա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային […]
Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ […]