08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի Լավրովին

Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին  Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մնացականյանի նախատեսված այցի շրջանակում հոկտեմբերի 12-ին կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը», – մանրամասնել է Զախարովան։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ