26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Ալիեւը վաձկաններ է հավաքագրում Ուկրաինայում։ Առաջարկվում է 1500-ից 2000 դոլար աշխատավարձ

Ըստ ռտուսական աղբյուրների, Ալիեւը սկսել է վաձկաններ հավաքագրել Ուկրաինայում: Ըստ աղբյուրի, շեշտը դրված է Դոնբասի դեմ իրականացված, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մասնակիցների վրա, գրում է Իրավունքը։ Հղում անելով Օդեսայի սեփական աղբյուրներին, «WarGonzo» անկախ լրագրողական նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը եւս հայտնում է, որ. «Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ղարաբաղյան ճակատ ուղարկելու համար հավաքագրում են ուկրաինական արմատական-ազգայնական «Ազով» եւ […]

Մահ իմացեալ․ Ոստիկանության Լոռու մարզային վարչության նահատակները

ՀՀ ոստիկանության Բազումի բաժին  Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ՄԱՀ ԻՄԱՑԻԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է Հավերժ փառք մարտի դաշտում ընկած մեր գործընկերներին։ Ոստիկանության մայոր Սարգիս Նավասարդյան, ոստիկանության ավագ սերժանտ Մհեր Հարությունյան։ ՀԱՆԳՉԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ։  

ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները կազմակերպել են հակագրոհ և հետ վերադարձրել Վարանգաթաղ բարձունքը. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: […]

Հակառակորդը կամիկաձե ԱԹՍ-ներով հրթիռակոծում է Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան

Հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարվածում են Ստեփանակերտին, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կողմից հրթիռակոծվել են քաղաքացիական օբյեկտները, այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա հայտնում է, որ զոհերի մասին դեռ տվյալներ չկան

Հակառակորդի մուտքը դժոխք ու անփառունակ ելքը. Շուշան Ստեփանյան /ֆոտոշարք/

Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ, Facebook-ում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։   «Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին», – գրել է Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 40 զինծառողի անուն

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողի անունները։   Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ. Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ. Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ. Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ. Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ. Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ. Գասպարյան […]

Թուրքիան Արցախում փորձում է կիրառել սիրիական սցենար։ Ինչու է դանդաղում Մոսկվան /տեսանյութ/

Ամիսներ առաջ զգուշացրել էինք՝ Թուրքիան պատրաստվում է այս պատերազմին, Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ նկատելով, թե հարավկովկասյան տարածաշրջանում Անկարան փորձում է իրականացնել սիրիական սցենար։ Փորձագետի խոսքով՝ ոչ միայն հայկական կողմերը, այլ նաեւ միջազգային հանրությունը արձանագրում է, որ այս կոնֆլիկտում Թուրքիան ներգրավվում է որպես երրորդ կողմ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի