Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շապիկ է նվեր ստացել, որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է» Քարդաշյանն իր նվերը հրապարակել է ինստագրամյան օգտահաշվի Story հատվածում:
Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միացվել էր օդային տագնապի ազդանշանը, որից հետո Արցախի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հակառակորդի հավածների տակ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից […]
Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք պայմանավորվածությունից հետո, որոնք իրականացվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, շարունակվում են մարտերը Լեռնային Ղարաբաղում և դրա հարևանությամբ և հայտնվում են ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ քաղաքացիական զոհերի մասին, ասվում է Եվրոպական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: «Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային […]
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 51 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1119 է։ Մալինցյան Արսեն Սամվելի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Մարության Վրեժ Արտավազդի, ծնվ. 1970թ. Շահբազյան Արա Խաչատուրի, ծնվ. 1982թ. Գևորգյան Գևորգ Արմենի, ծնվ. 1999թ. Ղարիբյան Սեյրան Սրապի, ծնվ. 1998թ. Խաչատրյան Սամվել Գևորգի, ծնվ. 1999թ. Գասպարյան Նորիկ Արմենի, ծնվ. 1998թ. Խաչատրյան […]
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», – հայտարարել է Սամվել Կարապետյանը։