05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրոպական միությունը կոչ է անում Բաքվին և Երևանին անհապաղ բանակցություններ սկսել

Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք պայմանավորվածությունից հետո, որոնք իրականացվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, շարունակվում են մարտերը Լեռնային Ղարաբաղում և դրա հարևանությամբ և հայտնվում են ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ քաղաքացիական զոհերի մասին, ասվում է Եվրոպական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունները: ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես դա համաձայնեցվել է հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում», – ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ