Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա […]
Արդեն 11-րդ օրն է արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով չեն դադարում թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները: Այս օրերի ընթացքում թշնամին թիրախավորում է ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Սա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ռազմական հանցագործություն ու միջազգային բազմաթիվ նորմերի խախտում է, որոնց դեմ ենք մղում ոչ միայն սահմանին՝ ռազմի դաշտում, այլ […]
Ազգային ժողովն այսօր 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ նախատեսվում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ՀՀ ռազմական ծախսերը: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու […]
ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններում ակնհայտ մեսիջ եմ նկատել, որ Ադրբեջանը օր առաջ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, եւ Ադրբեջանի «կապրիզները», որ հայկական ուժերը, Արցախի ՊԲ-ն պետք է դուրս գան Ղարաբաղից, ոչ մեկի համար ոչ ընդունելի է, ոչ ընկալելի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ […]
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմա պահը չէ՝ քննարկելու համար այն հարցը, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պառակտեցին պատերազմից առաջ և ինչո՞ւ ստացանք պատերազմ, երբ երկու տարուց ավելի ինտենսիվորեն մեզ պատրաստում էին խաղաղության՝ կասկածելի պայմաններում։ Կարևորն այն է, որ մենք այժմ գերհամախմբված ենք բանակի շուրջ և թշնամու դեմ։ Ժողովուրդը մեր բանակի հետ է, […]
Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար. Առայժմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Sky news» հեռուստաալիքին, որը ներկայացնում է ՀՀ կառավարությունը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունն, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը […]
Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 40 զինծառայողների անունները։ Համբարձումյան Էդգար Հովակիմի, ծնվ. 2000թ. Սարգսյան Դավիթ Արայիկի, ծնվ. 2001թ. Զեյնալյան Ռոմա Արտաշի, ծնվ. 2001թ. Գևորգյան Նարեկ Արսենի, ծնվ. 2000թ. Մկրտումյան Տիգրան Մուրազիկի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Վրեժ Գեղամի, ծնվ. 2000թ. Ասատրյան Հենրիկ Աշոտի, ծնվ. 2001թ. Քարտաշյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2001թ. […]