25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բողոքի ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի

Արդեն 11-րդ օրն է արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով չեն դադարում թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները: Այս օրերի ընթացքում թշնամին թիրախավորում է ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Սա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ռազմական հանցագործություն ու միջազգային բազմաթիվ նորմերի խախտում է, որոնց դեմ ենք մղում ոչ միայն սահմանին՝ ռազմի դաշտում, այլ նաև տեղեկատվական հարթակում, ինչի համար էլ այսօր աշխարհի տարբեր երկրներում մեր հայրենակիցները խաղաղ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել ադրբեջանա-թուրքական հանցավոր նպատակների ու գործողությունների վրա:

Օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականցվում ԱՄՆ տարբեր նահանգներում, բազմահազարանոց ամերիկահայերը փակում են գլխավոր ճանապարհները և միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցներից պահանջում լուսաբանել սահմանին իրականացվող ռազմական գործողությունները:

Այդ բողոքի ակցիաներն իրականացվում են ոչ միայն կենտրոնական փողոցներում՝ դրանք փակելով, այլ նաև հենց ԶԼՄ խմբագրությունների դիմաց:

Թեև բողոքի ակցիաները սկսվեցին Միացյալ Նահանգներից, սակայն հետո տրամադրությունները շարունակվեցին Ֆրանսիայում, Արգենտինայում, Գերմանիայում և այլ երկրներում:

Այսօր առավոտից Բրյուսելում հարյուրավոր հայեր հավաքվել ու իրենց ձայնն են բարձրացնում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ: Հավաքի մասնակիցները հավաքվել են Բրյուսելում Եվրամիության կառույցների շենքների դիմաց՝ Հայաստանի դրոշներով ու պաստառներով։

Բողոքի ակցիա է իրականացվել նաև Իտալիայում: Մայրաքաղաք Միլանի Սկալա հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիային: Հայ համայնքի նախաձեռնած ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշներն ու «Հայաստանը խաղաղություն է ցանկանում», «Հայերն ընդդեմ միջազգային ահաբեկչության» գրությամբ պաստառներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ