05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2020

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները: Գալստյան Սևակ Արայիկի, ծնվ. 1986թ. Պետրոսյան Էդվարդ Մանվելի, ծնվ. 1991թ. Ղարիբյան Տիգրան Համբարձումի, ծնվ. 2000թ. Սադոյան Մեխակ Արեստի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Արշակ Գագիկի, ծնվ. 1978թ. Հայրապետյան Կարեն Խաչիկի, ծնվ. 1997թ. Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ. Բաղդասարյան Խաչիկ Կարենի, ծնվ. 1987թ. Հովհաննիսյան Վահրամ Գեղամի, ծնվ. […]

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ […]

Մեղրիում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ

Այսօր ժամը 10։00-ից Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը: «Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։ Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է […]

ԵՄ-ի կոչը Թուրքիային. դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

«Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափման գործում:  Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա՝ ապաէսկալացիային նպաստելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը», – Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել […]

Զելենսկին Ադրբեջանի կողքին է

«Որքան ես գիտեմ, մենք արդեն օգնություն ենք ցուցաբերում և իրավական դաշտում, և ռեսուրսային դաշտում, խոսքը նաև հումանիտար օգնության մասին է։ Այսօր քննարկվում է ցուցակը կազմելու հարցը, թե ինչ է պետք։ Ուկրաինան պատրաստ է այսօր տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և ռազմական աջակցություն է, և հումանիտար այն ամենը, ինչ պետք է լինի ապագայում։ Սա ռազմական իրավիճակ է»,- […]

Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական […]

Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է Մանուել Մանուկյանը

Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում ստացած վիրավորումով այսօր Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը, գրում է «Փաստինֆո»-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Արցախ էր մեկնել ոչ միայնակ, այլ ընկերների հետ։ Նրանցից մեկն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ու զոհվել, իսկ Մ.Մանուկյանը վնասվածքով տեղափոխվել Երեւան։  

Նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի

Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի