20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2020

«Ադրբեջանը մեզ ռազմական օգնության խնդրանքով չի դիմել». Թուրքիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը դեռևս Թուրքիային չի դիմել ռազմական օգնության խնդրանքով՝ կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, բայց անհրաժեշտության դեպքում Անկարան կցուցաբերի այդ օգնությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Լուրը հրապարակել է ria.ru-ն: «Թող Հայաստանը հեռանա Ղարաբաղից: Մենք ու ադրբեջանցիները մի ժողովուրդ ենք, և չկա ավելի բնական բան, քան լինել նրանց կողքին: Ադրբեջանը պոտենցիալ […]

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։

Կրկին զոհեր ունենք. Կոտայքի մարզպետարան

Մեծագույն ցավով ու խորը կսկիծով հայտնում ենք արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված զինծառայողների մասին: 2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Պատվական Վաչագանի Հարությունյան – Ակունք համայնքի Զառ բնակավայր. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին՝ Ակունքի Զառ գյուղում (Պարույր Սևակի 2-րդ նրբանցք տուն 5), հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին Զառի գերեզմանատանը: 2000 թվականին […]

Արցախի ՊԲ–ն ժամը 16:00-ի սահմաններում խոցել է հակառակորդի 5 միավոր ինքնաթիռ և 3 միավոր ուղղաթիռ

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով՝ ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։        

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը: Ստեփանակերտի […]

Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի Հայաստանին և Ադրբեջանին, բայց դեղահաբեր կփնտրի իր վառ երևակայությամբ պատգամավորների համար

Ուկրաինայի իշխանությունները ռազմական օգնություն չեն տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը: «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար», – գրել է Ավակովը Twitter-ում: Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ […]

327, 458, 491, 532… Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։

327, 458, 491, 532… Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։ Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։   Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են […]

Երուսաղեմը մեր քաղաքն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Երուսաղեմը իրենց քաղաքն է։ «Երուսաղեմում դեռեւս առկա են Օսմանյան հետքերը։ Այսինքն Երուսաղեմը մեր քաղաքն է, մեր քաղաքներից մեկը»,–ասել է Էրդողանը։

«Ժամանակն է, որ Իսրայելը գլխի ընկնի, որ Թուրքիային վաճառած ԱԹՍ-ները վաղ թե ուշ կթռչեն Երուսաղեմ»․ Լենա Նազարյան

Էրդողանը հոկտեմբերի 1-ին ակնարկել է, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ վկայակոչելով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկողությունը ժամանակակից դարաշրջանի մեծ մասում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Ժամանակն է, որ Իսրայելը գլխի ընկնի, որ Թուրքիային վաճառած ԱԹՍ-ները վաղ թե ուշ կթռչեն Երուսաղեմ»,-նշել է նա:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի