26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ-ի կոչը Թուրքիային. դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

«Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափման գործում:  Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա՝ ապաէսկալացիային նպաստելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը», – Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության հետ, ըստ որի՝ սիրիացի գրոհայինները Թուրքիայի տարածքով տեղակայվել են Ղարաբաղում:

  «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել իրենց հավատարմությունը կայուն հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

«Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ՝ առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը հայտնում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին  ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը», – ասվում է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ