Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 845 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 62-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 40 121 (+32) մարդ, այս պահին բուժվում է 3522-ը (+27): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1175 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 900 (+3), այլ պատճառներով՝ 275 (+0): Մեկ օրում մահացել է 3 մարդ: