07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու. Աննա Մկրտչյան

Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին ակտի և երեկ ԱԺ-ում քննարկված ու քվեարկված օրենսդրական փաթեթի միջև։
Այս ամիսների ընթացքում իրավունքների անհամաչափ սահմանափակումների և կառավարության անգործությանը եկավ փոխարինելու իրավական ակտերի փաթեթ, որն էլի ոչնչի մասին է՝լի նոր անորոշ ձևակերպումներով ու անհամարժեք գործողություններով։
Հինգից ավել օրենքներում կատարվող փոփոխություններից որևէ մեկում չեք գտնի ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված միջոցառումներ։ Բայց, կգտնեք լրացուցիչ պատժիչ բազմաթիվ մեխանիզմներ։
Օրինակ՝ այսուհետ քրեաիրավական որակման է արժանանալու կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ կառաջացնի անձի վարակում։
Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու։
Նիկոլի անօրեն բռնությունները խրախուսող հերթական օրենքի ձև բայց ոչ բովանդակություն ունեցող թուղթը։
Բարի գալուստ ձևական արտակարգ դրությունը հաղթահարած ու նույնչափ ձևական կարանտինային սահմանափակումներով լի Հայաստան իմ ձևական հպարտ քաղաքացիներ։
 
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ