22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրեցուն հատկացնում են 57 դոլար, պարգևավճարներին՝ 105 միլիոն. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է․

«Գյումրու քաղաքային բյուջեն կազմում է ընդամենը 8 միլիոն ԱՄՆ դոլար։

Դրա մեջ ներառված է նաև ՀՀ կառավարության հատկացումը, որը կազմում է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ քաղաքային ամբողջ բյուջեի շուրջ 50 տոկոսը։

Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր գյումրեցու կյանքն արժանապատիվ դարձնելու համար տարեկան հատկացնում է ընդամենը 57 ԱՄՆ դոլար (70.000 բնակչի հաշվարկով)։

Այդ նույն կառավարությունը 2019թ-ին պետական համակարգի պարգևավճարների համար հատկացրել է շուրջ 105 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեղին է նշելը, որ կառավարությունն իր հեղափոխական յուրաքանչյուր նախարարի համար պետական բյուջեից ծախսում է տարեկան 36.000 ԱՄՆ դոլար։

Իրական հեղափոխությունը լինելու է, որի շնորհիվ համայնքները զարգանալու են…

Հ.Գ. Գործող քաղաքական իշխանությունը մեկ տարում կարող էր և պարտավոր էր, օրինակ՝ Գյումրու բնակչի կյանքը դարձնել արժանապատիվ, որն էլ այդ իշխանության նախարարներին արժանի կդարձներ պարգևատրման։

Հակառակ պնդումները, թե պետք է նախ պարգևատրել նախարարին, որ կարողանա փոխել գյումրեցու կյանքը, համաշխարհային մակարդակում վաղուց ապացուցված մեծ սուտ է։ Չեք գտնի որևէ օրինակ, երբ արդյունքի հասնելու համար մինչև արդյունքն են պարգևատրում։ Բոլոր հաջողված դեպքերում պարգևատրումները կատարվում են տված արդյունքը խրախուսելու համար և ոչ թե հակառակը։

Հ.Գ. 2. Չեք գտնի որևէ ազգային հերոսի, ով նախ ազգային հերոսի կոչմամբ է պարգևատրվել և դրանից հետո իր հերոսությունն արել»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ