22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2020

Պետությունը կարող է սուբսիդավորել թանկացած ուսման վարձերը, բայց նախընտրեցին հարվածել ծանր պահին /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի հյուրը կրթության ոլորտի փորձագետ, դասախոս Արմինե Դավթյանն է: Նրա խոսքով՝ ուսման վարձավճարների բարձրացումը պանդեմիայի պայմաններում  անտրամաբանական է, քանի որ ինչչպես հայտնի է, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում վարձավճարների բարձրացման արդյունքում ավելացել է գումարի պատճառով դուրս մնաալու վտանգին հանդիման կանգնած սովորողների թիվը: Բացի այդ, բանախոսը գտնում է, որ հնարավոր էր թանկացումը սուբսիդավորել պետական միջոցներով, մինչդեռ […]

«Ժողովուրդը մեռնում ա, էս ինչ եք անում: Մենք ենք բերել իրանց իշխանության՝ գրկած». առեւտրականները կառավարրության մոտ են /Ուղիղ/

«Իր ասելով՝ մենք մի ընտանիք ենք, էսպե՞ս ա վարվում ընտանիքի հետ: Ո՞նց կարելի ա էսպես ժողովրդին խեղդամահ անել: Էն ժամանակ, որ քայլում էինք հետը, էն ժամանակ լա՞վ էր: Ես չէի պատկերացնում, որ մենք պետք ա էս աստիճանի հուսահատվենք: Երկար ժամանակ տոնավաճառում աշխատել եմ, փառք Աստծո ապրել ենք: Մեր կառավարության նպատակն է միջին եւ փոքր բիզնեսը փակել,  […]

Լեգենդներ աշխատատեղերի եւ գործազրկության մասին

Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու: Աշխատատեղերը, ըստ պաշտոնական ելույթների, մեր տնտեսության վրա թափվում են ինչպես առատության եղջյուրից, ու ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տալիս նսեմանալ պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելու աստիճան: Այնինչ այնտեղ հակառակ պատկեր կերտող […]

Կորոնավիրուսը՝ Հայաստանում. 257 նոր դեպք, 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 46376 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 247839: Փաստացի այս պահին բուժվում է 3101 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 42069 անձ: Ընդհանուր առմամբ 1206 պացիենտ մահացել է:

«Ո՛չ առողջապահության նախարարն ա նախարար, ո՛չ կրթության նախարարն ա նախարար … ով ինչ խոստում տվեց, չարեց». շահումյանցիները փակել են միջպետական մայրուղին /Ուղիղ/

«Վարչապետի խոստումն ո՞ւր ա գնում, վարչապետը թող գգա իր խոսքերին տեր լինի. ո՛չ առողջապահության նախարարն ա նախարար, ո՛չ կրթության նախարարն ա նախարար, էլ ի՞նչ եք ուզում, որ ասենք. ով ինչ խոստում տվեց, չարեց»,-բողոքում են Շահումյյանցիները: Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները ռոգման ջրի խնդիր ունեն եւ ցանկանում են խնդրի վրա ուշադրություն հրավիրել՝ փակելով միջպետական ճանապարհը:

«Վատ եմ, մեռնում եմ»: «Դեմքով դեպի քաղաքացին» ոստիկանների բռնոցին /տեսանյութ/

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում այսօր երեկոյան հրմշտոց, քաշքշուկ ու կռիվ է եղել քաղաքացու և ոստիկանների միջև: Aravot.am-ի հաղորդմամբ՝ մի քանի ոստիկաններ մի կնոջ են կագնեցրել՝ դիմակ չդնելու համար, վերջինս էլ պնդել է, թե ինքը դիմակ կրել է: Աղբյուրը մասնավորապես գրում է. «Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի