22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2020

ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հանրության մոտ հարց է ծագում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հետ կապված: «Ես կուզենայի իմանալ՝ ի՞նչ կզբունքներով, մեխանիզմներով է կառավարությունը ընտրել Էդգար Շաթիրյանին որպես թեկնածու, եղե՞լ են այլ տարբերակներ, մրցույթ»,-հարցրեց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը նախ ասաց, […]

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև այս պահին նշանակված հանդիպում չկա. ՀՀ վարչապետ

Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև այս պահին նշանակված հանդիպում չկա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կան քննարկումներ», – ասաց նա։ Վարչապետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը համարում է կառուցողական, ու այն բանակցային գործընթացը վերականգնելու իրենց պատկերացումներին համապատասխանում է։ «Մենք բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց ասել ենք, որ այդ սկզբունքները […]

Ադրբեջանի մտահոգությունը կանխատեսելի էր, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու. Տոնոյան

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է. «Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»: Բարձրաձայնելով մեր՝ զոհ ունենալու մասին, նա նշեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Տոնոյանը նաև […]

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկներն ազատման դիմումներ են ներկայացրել

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել: Նրանք նաև բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.  «Հարգելի´ պարոն վարչապետ, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների […]

Եվրամիության ամբողջ տարածքում պատրաստվում են ճանաչել միասեռ ամուսնությունները․ «Սպուտնիկ»

Եվրամիության ամբողջ տարածքում պատրաստվում են ճանաչել միասեռ ամուսնությունները։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քիչ առաջ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներին հղված ուղերձով: Բոլորը սպասում էին ԵՄ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հաշվետվությանը, սակայն կարևորագույն լուրը դարձավ Եվրահանձաժողովի՝ ԵՄ եկրներում ընտանեկան հարաբերությունների փախադարձ ճանաչմանը հասնելու խոստումը: Խոսքը այդ թվում միասեռ […]

2մլրդ դրամ են ծախսել հյուրանոցներում մեկուսացման համար, արդյունքում հաստատվել է ընդամենը 3032 covid դեպք․ ArmDaily.am

ArmDaily.am-ը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում լավագույն հյուրանոցներում մեկուսացվում էին ոչ միայն Covid դրական քաղաքացիները, այլև բոլոր կոնտակտավորները։  Այնուհետև և ԱՀԿ-ն, և Հայաստանի ԱՆ-ն հայտարարեցին, որ ասիմպտոմ վարակակիրները ոչ միշտ են, որ վարակակիր են լինում, լինելու դեպքում էլ մեծ չէ տոկոսը։ Դրանից հետո որոշում կայացվեց, որ մեկուսացվելու են միայն կորոնավիրուսի ծանր դեպքերը, մնացած քաղաքացիներն […]

Ուսման վարձերը բարձրացնում են բուհերը. Մենք դրա հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարարը՝ Մելքումյանին

Բուհերի ուսման վարձերը բարձրացնում են բուհերը եւ իրենք են պատասխանատու իրենց որոշումների կայացման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Նախարարությունը դրա հետ առնչություն չունի: Դրա հետ կապված ուսանողների հետ կքննարկենք իրենց բողոքը եւ կարծում եմ՝ որոշակի լուծումներ կգտնենք»,-ասաց նա: Հարցին, թե ինչու […]

Տաօրինակ է, որ չափորոշիչներից շատ հարց չտվեցին, շատ բան ունեի ասելու, պատրաստված էի եկել. նախարար

Ինձ համար շատ տարօրինակ էր, որ հանրակթության չափորոշիչներից շատ հարցեր չտրվեցին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ճիշտն ասած լավ պատրաստված էի եկել, բայց ցավոք սրտի հարցեր չտրվեցին»«-ասա ցնա: Դահլիճից մեկը բացականչեց. «Խորամանկություն են արել», ինչին նախարարն արձագանքեց. «Խորամանկություն են արել, որովհետեւ շատ բան ունեի ասելու, այդ թվում այստեղ հնչող […]

Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Դավիթ Խաժակյանն ԱԺ-ի դիմաց է

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չկա, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, բայց ոլորտում աշխատողները շարունակում են տառապել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նշենք, որ ԼՀԿ-ն նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի դիմաց ակցիա է իրականացնում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի