08 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանի մտահոգությունը կանխատեսելի էր, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու. Տոնոյան

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է.

«Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»:

Բարձրաձայնելով մեր՝ զոհ ունենալու մասին, նա նշեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Տոնոյանը նաև նկատեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է:

«Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու», – նշեց նախարարը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ