03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժողովուրդը մեռնում ա, էս ինչ եք անում: Մենք ենք բերել իրանց իշխանության՝ գրկած». առեւտրականները կառավարրության մոտ են /Ուղիղ/

«Իր ասելով՝ մենք մի ընտանիք ենք, էսպե՞ս ա վարվում ընտանիքի հետ: Ո՞նց կարելի ա էսպես ժողովրդին խեղդամահ անել: Էն ժամանակ, որ քայլում էինք հետը, էն ժամանակ լա՞վ էր: Ես չէի պատկերացնում, որ մենք պետք ա էս աստիճանի հուսահատվենք: Երկար ժամանակ տոնավաճառում աշխատել եմ, փառք Աստծո ապրել ենք: Մեր կառավարության նպատակն է միջին եւ փոքր բիզնեսը փակել,  որ աշխատեն մի քանի խոշոր բիզնեսներ»,-լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության մմոտ բողոքող առեւտրական  տիկին՝ նկատելով, թե իշխանությունը զրկում է ապրուստի վերջին միջոցից: Ասաց՝ 26000 թոշակ է ստաանում, ուր գնա: 

Կառավարության մոտ բողոքող հարյուրավոր առեւտրականներ բողոքում են մաքսատուրքի թանկացման դեմ: րանց խոսքով՝ մայրաքաղաքում գործող տոնավաճճառները փակ են, քանի որ իրենք գործը թողած՝ բողոքում են: Հիշեցնենք, 2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։

«Սա թալան ա, սա գռփել  ա նշանակում:Թող մտնեն շուկաներ, տեեսնեն՝ ինչ իրավիճակ է տիրում: Էս ինչ են անում: Էս օրենքը 2012 թվից էր, բայց մարդիկ ստոպ տվեցի, տեսան մաարդիկ չեն կարողանում ապրել: Հիմա ՝ տեսնում եք ժողովուրդը մեռնում ա, էս ինչ եք անում: Մենք ենք բերել իրանց իշխանության՝ գրկած: Թող մեր հացին չկպնեն,-վրդովված հայտարարեց առեւտրակաաններից մեկը: 

Ինքը էն  ժամանակ ասում էր՝ պետք է աջակցենք մանր ու միջին բիզնեսին: Ինքը մեզ խաբեց, իսկ հիմա թանկացումներ են անում: Նա ուզում ա կործանի մեր Հայաաստանը: Մարդիկ գումար չունեն, աշխատաանք չունեն: Ժողովուրդը ահավոր վիճակում են: Ամեն ինչ անում է, որ ժողովուրդը լքիի գնա երկրից: Թող վերանայեն 2012թ. պայմանագիրը: Մենք հեղափոխություն ենք արել: Եթե չանեն, կփակենք բոլոր ճանապարհները»:

Մանրամասները՝ 168.am-ի ուղիղ միացմամբ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ